Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել

Սուրեն | 8/02/2012 | Best Blogger Tips



Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ:


Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:



Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: 
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն




6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:


Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելով Dropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է  500 Մբ ազատ տարածք:
Հղում ` http://www.armblog.net/

No comments:

Post a Comment