Adobe Photoshop CS6

Սուրեն | 8/18/2012 | Best Blogger Tips
Բոլոր նրանց համար, ովքեր սիրահարված են ֆոտոշոփին (ինչպես ես), հետաքրքրվում են ֆոտոշոփով կամ ուղղակի հաճախ են օգտվում այդ «կախարդական ծրագրից» ուզում եմ պատմել թե ըստ նախնական տեղեկությունների ինչ նորամուծություններ են ձեզ սպասվում Adobe Photoshop CS6-ում: Ֆոտոշոփի ամեն մի նոր տարբերակ ուրախացնում է դիզայներներին իր անհավանական նորամուծություններով: Օրինակ CS4-ում հնարավորություն ընձեռնվեց աշխատել 3D մոդելների հետ, կամ ինովացիոն վրձինը «խելամիտ նշմամբ» (որին ես արդեն անդրադարձել եմ ֆոտոշոփի վիդեոդասերում): Իսկ CS5-ում հայտնվեցին այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ միքս-վրձինը, մարիոնետային դեֆորմացումը և այլն: 
 Նոր հայացք 
Ամենաառաջին փոփոխությունները առնչվում են ինտերֆեյսին՝ այժմ այն ավելի մուգ է: Որոշ մարդկանց համար դա կարող է թվալ ոչ ցանկալի փոփոխություն են:Ինչպես հայտարարում Adobe-ի մասնագետները, միգուցե ինտերֆեյսի այս փոփոխությունները էական ոչինչ չասեն, սակայն կթարմացնեն ստանդարտ ինտերֆեյսի տեսքը:  



3D կատարելագործումը 
CS6-ի գլխավոր նորամուծություններից է  3D գրաֆիկայի հետ աշխատելու համար նախատեսված նոր գործիքները: Օրինակ ավելացվելու է նոր հնարավորություն՝ «3D Material Drop», նաև նոր գործիք՝ Paint Bucket: Բացի դրանից ավելացվելու է նոր պիպետ՝ «3D Material Eyedropper Tool» 3D մատերիալների հետ աշխատելու համար: Նաև ավելացվելու է նոր գործիք «3D Text»: 3D գործիքների մեջ ավելացվելու է նաև «Remix Tool»-ը, որը «Spot Healing Brush», «Healing Brush», «Patch» և «Red Eye» գործիքների մեջ կապող օղակի դեր է Կատարելու:


 Լղոզված լուսանկարների վերականգնում 
 Ահա և հասանք ամենահետաքրքիր մասին: Adobe-ը աշխատում է ֆունկցիաների մի քանի տարատեսակների վրա, որոնք շատ հավանական է, որ կարող են հայտնվել նոր CS6-ում: Այդպիսի ֆունկցիաներից մեկը՝ լղոզված լուսանկարների վերականգնումն է: Այն թույլ է տալիս վերականգնել լղոզված լուսանկարի հստակությունը: Օգտագործելով բավական բարդ ալգորիթմ՝ այն անալիզ է անում լուսանկարը և ստեղծում այսպես կոչված «լղոզման միջուկ»: Այդ միջուկը ինֆորմացիա է պարունակում լուսանկարման պահին ապարատի շարժման հետագծի մասին և բարդ ալգորիթմական լուծման շնորհիվ հանելով հետագիծը ստանում է հստակ, պարզ կադր: Ե՞րբ այն կթողարկվի Հաշվի առնելով այն, որ Photoshop CS6-ի նոր հնարավորությունների մասին ինֆորմացիան վերցված է նախնական աղբյուրներից՝ հնարավոր է, որ որոշ ֆունկցիաներ կարող են փոփոխվել, հեռացվել կամ ավելացվել նորերը: Մարդիկ, որոնք թեսթավորել են ծրագիրը ասում են, որ շատ հնարավոր է, որ այն թողարկվի 2012թ. մայիսի կողմերը: 
Հղում ՝ http://arxangelo.info

Ինչպես տեղադրել 
Բացում ենք ''Photoshop CS6'' պանակը այնուհետև ''Adobe CS6''-ը որի միջից ընտրում ենք 
''set-up.exe'' բացում և սեղմում ''ignore'' եթե ձեզ մոտ հայտնում է այսպիսի պատուհան

ապա սեղմում ենք ''try'' ==> ''accpet'' ==> ''sign in'' ==> ''create adobe ID եթե այն չունեք իսկ եթե ունեք ուղակի մուտք գործեք ձախ կողմում լրացնելով տվյալները: Այնուհետև ''install'' 
երբ ավարտվում է տեղադրման գործընթացը բացում ենք ''crack'' պանակը և *.dll ֆայլը տեղափոխեք այնտեղ որտեղ տեղադրել եք ծրագիրը:Այնուհետև բացեք ''crack'' պանակի ''Adobe Photoshop CS6 13.0'' -ի մեջ գտնվող ''adobe.photoshop.cs6.beta-patch.exe'' ֆայլը և սեղմում ''PATCH'' և եթե հայտնվում է այս պատուհանը սեղմում ենք ''yes'' մտնում այն պանակի մեջ որտեղ տեղափոխել եք  *.dll ֆայլը գտնում ենք այն նշում և սեղմում Open ևս մեկ անգամ կհայտնվի այս պատուհանը և ևս մեկ անգամ կատարեք նույն գործողությունը:Հետո մտեք այստեղ ''C:\Windows\System32\drivers\etc'' և բացում hosts ֆայլը notepad-ի միջոցով և այնտեղ գրում սա
127.0.0.1 activate.adobe.com 
127.0.0.1 practivate.adobe.com 
127.0.0.1 ereg.adobe.com 
127.0.0.1 activate.wip3.adobe.com 
127.0.0.1 wip3.adobe.com 
127.0.0.1 3dns-3.adobe.com 
127.0.0.1 3dns-2.adobe.com 
127.0.0.1 adobe-dns.adobe.com 
127.0.0.1 adobe-dns-2.adobe.com 
127.0.0.1 adobe-dns-3.adobe.com 
127.0.0.1 ereg.wip3.adobe.com 
127.0.0.1 activate-sea.adobe.com 
127.0.0.1 wwis-dubc1-vip60.adobe.com 
127.0.0.1 activate-sjc0.adobe.com 
127.0.0.1 adobeereg.com 
127.0.0.1 adobe.activate.com 
Պահպանում և արդեն կարող եք բարեհաջող օգտագործել ծրագիրը:

No comments:

Post a Comment