Կատարում ենք բարդ հաշվարկներ

Սուրեն | 12/03/2011 | Best Blogger Tips
Եթե ուզում եք կատարել վարժություններ որոնք դժվար է կատարել հաշվիչով որոնցից են օրինակ կոտորակների հետ գործողությունները(Օրինակ, եթե ուզում եք իմանալ, թե ինչի է հավասար մեկ երկրորդ գումարած հինգ յոթերորդը, պատուհանում գրում եք 1/2+5/7  և սեղմում հավասարի (=) նշանը ) կամ ստորև թվարկածները:
                                           
Սրանք գրելաձևերն են որտեղ գրված թավ տառերով բառերը պետք է անպայման գրել  դաշտում որպեսզի ստանաք ճիշտ արդյունք:
1. արմատ 36-ը գտնելու համար գրում եք root 36:
2.թիվը կամ արտահայտությունը արտադրիչների վերլուծելու համար`  factor և արտահայտությունը:
3.արտահայտությունը պարզեցնելու համար` simplify և արտահայտությունը:
4.հավասարում լուծելու համար` solve և հավասարումը, օրինակ,  solve x^2+4x-21=0 որտեղ x^2 նշանակում է X2
5.գրաֆիկ կառուցելու համար` plot և բանաձևը, օրինակ, plotx^3+cosx:
6.ածանցիալ հաշվելու համար` derivetive և ֆունկցիան, օրինակ,  derivative  x^4 * sin x:
7.անորոշ ինտեգրալ հաշվելու համար` integrate և ֆունկցիան, օրինակ, integrate  x * sinx:
8.որոշյալ ինտեգրալ հաշվելու համար` integrate, ֆունկցիան և սահմանները, օրինկ, integrate  sin x  from  x=0 to pi8.որոշյալ ինտեգրալ հաշվելու համար` integrate, ֆունկցիան և սահմանները, օրինկ, integrate  sin x  from  x=0 to pi:
9.որոշիչ հաշվելու համար` det  և մատրիցը, օրինակ, det {{4,1},{2,-1}}:
10. մատրիցի հակադարձը հաշվելու համար` invers և մատրիցը, օրինակ,  invers {{3,1,3},{2,1,4},{1,-2,7}}:
11.մատրիցի սեփական արժեքները հաշվելու համար` eigenvalues և մատրիցը, օրինակ, eigenvalues {{3,1},{-2,-1}}:

Կայքում կարող եք ոչ միայն կատարել մաթեմատիկական հաշվարկներ այլ նաև իմանալ ինֆորմացիա տարբեր երկրների, կազմակերպությունների, և այլ օգտակար բաերի մասին:

No comments:

Post a Comment